Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի լիգայի խաղարկության Իտալիայի հավաքականի դեմ խաղից առաջ խոսել է «Սկուադրա Աձուրայի» մասին։
«Իտալիայի հավաքականը շարունակում է մրցունակ մնալ: Սպալետին ստիպված էր փոխել շատ խաղացողների, բայց Իտալիան մնում է Իտալիա։ Մեզ համար սա հոգով մոտ մրցակից է, շատ ֆրանսիացիներ խաղում են Ա Սերիայում»,- նախախաղային ասուլիսում ասալ է «Եռագույնների» գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Իտալիա հանդիպումը կկայնա ասյօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 22։45-ին։
























































