Իսպանիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով պետք է ստանա այս տարվա «Ոսկե գնդակը»:
«Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո «Ոսկե գնդակը» պետք է ստանա իսպանացի ֆուտբոլիստ: Մեր ֆուտբոլն արժանի է դրան: Ներկա պահին մեր թիմում հավաքված են լավագույնները: Իսպանիան, իրոք, արժանի է այդ նվաճմանը՝ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու շնորհիվ»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Վերջին անգամ իսպանացի ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակին» է արժանացել Լուիս Սուարեսը՝ 1957 թվականին:
























































