Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի 32-ամյա պաշտպան Դանիել Կարվախալը խոստովանել է, որ ապագայում կարող է կարիերան շարունակել MLS-ի, կամ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում։
«Հնարավոր է։ Երբ որոշեմ հեռանալ «Ռեալից», չեմ տեղափոխվի եվրոպական որևէ ակումբ։ Այսպիսով, տարբերակներիս քանակը կսահմանափակվի։ ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, թե Կատար։ Կընտրեմ այս տարբերակներից մեկը՝ այո»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբի հետ Դանին 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 2 անգամ նվաճել Իսպանիայի գավաթը և 6 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։