Հայտնի են դարձել France Football ամսագրի կողմից 2019 թվականից ի վեր լավագույն դարպասապահին հանձնվող Լև Յաշինի անվան մրցանակի՝ 2024 թվականի հավակնորդները:
Այս մրցանակը հանձնվում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության շրջանակում: Մրցանակը կրում է ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Լև Յաշինի անունը։
Հավակնորդների ցանկում ներառված են Դիոգո Կոշտան («Պորտու»/Պորտուգալիա), Ջանլուիջի Դոննարումման (ՊՍԺ/Իտալիա), Գրեգոր Կոբելը («Բորուսիա Դորտմունդ/Շվեյցարիա), Անդրեյ Լունինը («Ռեալ Մադրիդ»/Ուկրաինա), Մայք Մենյանը («Միլան»/Ֆրանսիա), Գեորգի Մամարդաշվիլին («Վալենսիա» / Վրաստան), Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլա» / Արգենտինա), Ունայ Սիմոնը («Աթլետիկ» / Իսպանիա), Յան Զոմմեր («Ինտեր» / Շվեյցարիա), Ռոնվեն Ուիլյամսը («Մամելոդի Սանդաունս / ՀԱՀ):
2023 թվականին այս մրցանակին արժանացել է Էմիլիանո Մարտինեսը:
























































