Թուրքական «Գալաթասարայը» պաշտոնապես հայտարարել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիmհենի տեղափոխության մասին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը թիմին միացել է մեկ մրցաշրջանով` անվճար վարձավճարով։
«2024/2025 մրցաշրջանի համար ֆուտբոլիստին կվճարվի 6 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլիի» ղեկավարությունը որոշել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին բացառել Ա Սերիայի մրցաշրջանի հայտացուցակից, ինչպես նաև վերջինիս 9 համարի մարզաշապիկը տրամադրել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։
























































