Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Օլմոն խոսել է իր թիմակից, 17-ամյա վինգեր Լամին Յամալի առաջընթացի մասին:
«Ինձ համար Յամալի երևույթն այդքան էլ զարմանալի չէ, քանի որ ամբողջ Եվրոպան տեսավ, թե նա ինչ արեց Եվրոպայի Գավաթում: Նրա հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, և մենք հուսով ենք, որ կարող ենք մեծ բավականություն պարգևել «Բարսելոնայի» երկրպագուներին»,- Օլմոյի խոսքն է մեջբերում Marca-ն:
Լամին Յամալը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում օգնեց Իսպանիայի ընտրանուն նվաճել ոսկե մեդալներ՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ խաղացողը (16 տարեկան և 338 օրական): Վերջինս դարձավ նաև մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը:
Transfermarkt-ի համաձայն՝ Յամալի տրանսֆերային արժեքը կազմում է 120 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: