Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարիերան ավարտելուց հետո կենտրոնացել է մարմնամարզության վրա:
Նախկին ֆուտբոլիստը տեսանյութ է տեղադրել համացանցում, որտեղ երևում է նրա մեկամյա մարզումների արդյունքը:
35-ամյա Օզիլն ավարտել է կարիերան նախորդ տարի։ Գերմանացին կարիերայի մեծ մասն անցկացրել է Լոնդոնի «Արսենալում»: Օզիլը Գերմանիայի հավաքականի հետ 2014 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն:
























































