«Պորտուն» քննարկում է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբի դեմ ՖԻՖԱ-ին բողոք ներկայացնելու հնարավորությունը, հաղորդում է A Bola-ն:
Պատճառը տրանսֆերային գործարքը կիսատ թողնելու մեջ է: Աղբյուրի համաձայն, «Ալ Իթիհադի» ղեկավարությունը տրանսֆերային պատուհանի վերջին օրը առաջարկել է 50 միլիոն եվրո խաղացողի համար:
Առաջարկը ընդունվել է, բայց տրանսֆերը չի կայացել: Ֆուտբոլիստը սպասել է հրահանգի՝ բուժզննում անցնելու համար, սակայն Սաուդյան ակումբը դադարել է կապ հաստատել պորտուգալացիների հետ:
Նշվում է, որ «Ալ-Իթիհադը» նույնիսկ մասնավոր ինքնաթիռ էր ուղարկել Գալենոյի համար:
Տեղեկացվում է, որ Գալենոյի տրանսֆերը չի կայացել այն պատճառով, որ «Ալ Իթիհադի» ղեկավարությունը փոխել է որոշումը և ուշադրությունը սևեռել Սթիվեն Բերգվեյնի վրա, որին ավելի ուշ նրանք ձեռք են բերել «Այաքսից»՝ 21 միլիոն եվրոյով:
























































