Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի բավարարել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ կազմն ուժեղացնելու պահանջը։ Այս մասին հայտնում է լրագրող Մարիո Կորտեյանան։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը կարծում է, որ թիմին ևս մեկ կենտրոնական պաշտպան է պետք: Նշվում է, որ Անչելոտին խնդրել է տնօրենների խորհրդին նոր պաշտպան գնել, սակայն մերժում է ստացել. իտալացուն խնդրել են ապավինել իր տրամադրության տակ գտնվող խաղացողներին:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» պայմանագիր կնքեց միայն Էնդրիկի և Կիլիան Մբապեի հետ՝ պաշտպանական գիծը թողնելով առանց ուժեղացման։