36-ամյա բրազիլացի հարձակվող Վիլիանը, ով նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում» և «Արսենալում» պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոսի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
2023/24 մրցաշրջանում Վիլիանը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնցիների հետ ավարտվել է այս ամառ։ Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը։
Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։
























































