Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը փոխել է իր խաղային համարը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այսուհետ 21-ամյա խաղացողը բասկյան ակումբի կազմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանում Զախարյանն իսպանական ակումբում հանդես էր գալիս 12 համարի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստի նոր մարզաշապիկի համարը նախկինում պատկանում էր կիսապաշտպան Միկել Մերինոյին, որը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: