Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի 4-րդ տուրի «Բետիսի» դեմ հանդիպման մասին (2:0), ինչպես նաև այն, որ թիմի հիմնական 11 մետրանոց իրացնող Վինիսիուսը հարվածի իրավունքը տվել է Կիլիան Մբապեին։
«Մենք ցանկություն, էնտուզիազմ, մոտիվացիա ունենք՝ փորձելու ավելի լավ խաղալ։ Մենք լավ հանդիպում անցկացրինք և ավելի ամբողջական տեսք ունեինք։ Լավ զգացողություններով մեկնում ենք դադարի։
Վինիսիուսը նրան տվել է այս իրավունքը, նրա համար կարևոր էր գոլ խփել։ Բայց մենք ավելի շատ ենք գնահատում թիմային աշխատանքը, և դա ավելի լավ էր, քան վերջին խաղերում։ Վինիսիուսը շատ թիմային գործեց՝ 11 մետրանոց թողնելով Մբապեին։ Նրանք լավ հարաբերություններ ունեն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանիայի առաջնությունում կայացած 4 տուրերից հետո «Արքայական» ակումբը վաստակած 8 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։