«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ռաֆինյան «Վալյադոլիդի» հետ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում (7:0) կրկնել է կատալոնացիների նախկին հարձակվող, Նեյմարի ռեկորդը ։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարն ու Ռաֆինյան միակ բրազիլացիներն են, որոնք 21-րդ դարում հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ են դարձել «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի մեկ խաղում:
Հիշեցնենք, որ «Կապտանռնագույնները» անցկացված 4 տուրերից հետո ունեն 100 տոկոսանոց արդյունք և 12 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։