«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան իր կարծիքն է հայտնել այս մրցաշրջանում կատալոնական թիմի կազմի մասին։
«Գիտեի, որ այս մրցաշրջանն ինձ համար շատ կարևոր է, և ես փորձում եմ լավագույնս հանդես գալ: Վերջին խաղը ցույց տվեց, որ նոր ֆուտբոլիստների տրանսֆերների կարիք ակումբը չունի։
Թիմը քրտնաջան աշխատում է, և այս արդյունքը շատ բան է ասում այն մասին, թե ինչ ենք մենք հիմա անում։ Մենք միշտ ցանկանում ենք շատ գոլեր խփել»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 12 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։