Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Բարսելոնան» տանը գերվստահ հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ (7:0)։
Կատալոնացիների 17-ամյա աստղ Լամին Յամալը երկու գոլային փոխանցում կատարեց այդ խաղում և սահմանեց արդյունավետության նոր ռեկորդ Լա լիգայում։
Իսպանացին մինչև 18 տարեկան դառնալը Լա լիգայում կատարեց իր 15-րդ օգտակար գործողություն՝ 6 գոլի և 9 գոլային փոխանցման տեսքով՝ ինչը մրցաշարի պատմության ռեկորդ է։
Նախկինում ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» մեկ այլ խաղացողի՝ Բոյանր Կրկիչին, որը մինչ 18 տարեկան դառնալը Լա լիգայում կատարել էր 13 օգտակար գործողություն։