Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատել «Սերուցքայինների» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայիս խաղամակարդակը։
«Իմ կարծիքով, Կիլիանը շատ լավ է խաղում: Նա գոլեր չի խփում, բայց վտանգավոր է։ Չեմ կարծում, որ նա հարմարվելու խնդիրներ ունի:
Պաշտպանական աշխատանքը խաղադաշտում պետք է ավելի կոլեկտիվ լինի, բայց ակնհայտ է, որ հարձակվողներն ավելի քիչ են ներգրավված այս ամենում, քան մյուս խաղացողները»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մբապեն մադրիդյան ակումբին միացել է այս ամառ։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։