Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 33-ամյա ֆրանսիացին կարիերան շարունակելու տարբերակներ ունի MLS-ում։
Ֆրանսիացի աստղի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու ակումբներ՝ «Լոս Անջելեսը» և «Լոս Անջելես Գելաքսին»։
Հնարավոր է, որ Գրիզմանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի ԱՄՆ։