«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք «բլաուգրանայի» նկատմամբ ԶԼՄ-ների մեծ ուշադրությունը կարող է դրական ազդեցություն ունենալ իր կարիերայի վրա։
«Այո, «Բարսան» բոլոր առումներով հետաքրքիր է լրատվամիջոցներին: Այս դեպքում անպայման ընդգծվելու է այն ամեն լավը, որ անում ես, ինչպես նաև ոչ այնքան լավը։ Բայց դա այն չէ, ինչն ինձ անհանգստացնում է:
Այս պահին ուրախ ենք, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Այնուամենայնիվ, իհարկե, երբ ամեն ինչ լավ է ընթանում, դա չի նշանակում, որ իրականում ամեն ինչ կարգին է։ Բացի այդ, երբ ամեն ինչ լավ չի ընթանում, դա չի նշանակում, որ ամեն ինչ իսկապես այդքան վատ է»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: