«Նոայի» նախագահի խորհրդական, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը թիմի՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքում մրցակիցներին իմանալուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Հիշելով թե որտեղից սկսվեց և որտեղ ենք հիմա … պարզապես շարժվիր առաջ ավելին անելու համար»,- գրել է Արզումանյանը:

Հիշեցնենք՝ «Նոայի» մրցակիցները ԿԼ-ի հիմնական փուլում կլինեն․
Լոնդոնի «Չելսին», Վիենայի «Ռապիդը», ԱՊՕԵԼ-ը, «Մլադա Բոլեսլավ», «Բաչկա Տոպոլա», «Վիկինգուր»։
























































