Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանությունը։
Մադրիդցիները տնային հանդիպումներ կանցկացնեն Դորտմունդի «Բորուսիայի», «Միլանի», «Ռեդ Բուլ Զալցբուրգի» և «Շտուտգարտի» հետ, իսկ արտագնա խաղերում կմրցեն «Լիվերպուլի», «Ատալանտայի», «Լիլի» և «Բրեստի» հետ։
«Մենք միշտ գիտեինք, թե որքան դժվար է այս մրցաշարը, քանի որ ներգրավված են բոլոր լավագույն խաղացողները: Այս առումով մրցարջանից մրցաշրջան քիչ բան է փոխվում, միշտ շատ դժվար է։
Անհամբեր սպասում ենք մրցաշարին։ Բոլորը գիտեն, թե որքան յուրահատուկ է այն մեզ և մեր երկրպագուների համար: Մենք, ինչպես յուրաքանչյուր մրցաշրջանում, կանենք հնարավոր ամեն բան այն հաղթելու համար։ Բայց մենք լիովին գիտակցում ենք այն դժվարությունները, որոնց կհանդիպենք ճանապարհին։
Միշտ յուրահատուկ պահ է, երբ «Ռեալը» խաղում է «Միլանի» դեմ: Սա պատմություն ունեցող հիանալի ակումբ է, և կասկած չկա, որ դրանք իսկապես, իսկապես մեծ փորձություն են լինելու մեզ համար: Մենք կփորձենք պատրաստվել որքան կարող ենք, քանի որ դա ֆանտաստիկ խաղ է լինելու ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների համար։
Սա նոր ձևաչափ է, որում, ինչպես միշտ, մենք կփորձենք անել առավելագույնը։ Նպատակը լավագույն ութնյակում հայտնվելն ու հաջորդ փուլ դուրս գալն է: Սա է մեր նպատակը, և մենք պետք է փորձենք հասնել դրան»,- ասել է Բուտրագենոն ՈւԵՖԱ-ին։
























































