Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հրապարակել է ազգային հավաքականի կազմը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Սերբիայի և Շվեյցարիայի հետ հանդիպումներին։
Իսպանիայի հավաքականի կազմը
Դարպասապահներ՝ Դավիդ Ռայա, Ալեքս Ռեմիրո, Ռոբերտ Սանչես,
Պաշտպաններ՝ Պաու Տորես, Էմերիկ Լապորտ, Դանի Վիվիան, Ռոբին Լե Նորմանդ, Մարկ Կուկյուրելլա, Ալեխանդրո Գրիմալդո, Դանիել Կարվախալ, Օսկար Մինգեզա։
Կիսապաշտպաններ՝ Ռոդրի, Մարտին Սուբիմենդի, Պեդրի, Խոսե Լուիս Վայա, Ալես Գարսիա, Ֆաբիան Ռուիս, Դանիել Օլմո։
Հարձակվողներ՝ Նիկո Ուիլյամս, Լամին Յամալ, Ֆերան Տորես, Ժերեմի Պինո, Միկել Օյարզաբալ, Աջոզե Պերես, Խոսելու։
Սերբիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 22:45-ին: Իսպանիա — Շվեյցարիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։