«Բարսելոնան» փորձում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվել, քանի որ թիմի կենտրոնական պաշտպաններ Ռոնալդ Արաուխոն, Էրիկ Գարսիան և Անդրեաս Քրիտսենսենը դուրս են մնացել շարքից։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը հայացքն ուղղել է Լևերկուզենի «Բայերի» գերմանացի պաշտպան Ջոնաթան Տայի ուղղությամբ: «Կապտանռնագույնները» արդեն առաջարկել է 20 միլիոն եվրո Տայի համար և ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։
Միաժամանակ լևերկուզենցիները հույս ունեն խաղացողի համար ստանալ 30 միլիոն, բացի այդ 28-ամյա խաղացողի շառայություններով վաղուց հետաքրքրված է «Բավարիան»։
«Բարսելոնան» հույս ունի, որ «Բայերը» կնախընտրի խաղացողին բաց թողնել Իսպանիա՝ մրցակցին չուժեղացնելու համար։