Կարլո Անչելոտին խոսել է Ֆեդերիկո Վալվերդեի առաջընթացի մասին։
— Դուք պլանավորո՞ւմ եք կրկին խաղադրույք կատարել Վալվերդեի հետ գոլերի [քանակի] վրա:
-Ես նրան ասացի, որ 30 գոլ խփի մեկ մրցաշրջանում: Ոչ, կատակում եմ:
Նա կատարելագործվում է, առաջադիմում և ավելի ու ավելի է դուրս գալիս առաջին պլան: Նա այն լիդերն է, ինչպիսին պետք է լինի: Սա լուրջ ու մոտիվացնող մթնոլորտ է ստեղծում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Անչելոտին խոստացել էր պատռել մարզչական արտոնագիրը, եթե Վալվերդեն չխփի առնվազն 10 գոլ մեկ մրցաշրջանում։ 2022/23 մրցաշրջանի վերջում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում խփել է 12 գոլ։