Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արթուր Վերմերենը վարձավճարով տեղափոխվել է «Լայպցիգ»: Գերմանական ակումբը համաձայնության է եկել նաև 19-ամյա ֆուտբոլիստի հետագա գնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ցլերի» պաշտոնական կայքը։
Եթե գերմանական ակումբը որոշի հետագայում գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը, ապա կողմերի միջև պայմանագիր կկնքվի մինչև 2029 թվականը։
Վերմերենը միացել է Մադրիդի «Ատլետիկոյին» 2024 թվականի հունվարին։ Մադրիդում 6 ամսվա ընթացքում նա 5 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում։ Մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը բելգիացին հանդես է եկել «Անտվերպենում», որի հետ հաղթել է առաջնությունը, Բելգիայի Գավաթը և Բելգիայի Սուպերգավաթը։