«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա խաղացողները վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայի» կզմում և անցկացրած 25 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ «Ներքնակագործները» Իսպանիայի առաջնության կայացած երկու տուրերից հետո վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։