Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Էնդրիկի մասին, որը գոլի հեղինակ դարձավ «Վալյադոլիդի» դեմ խաղում (3-0):
«Նա մեծ պոտենցիալ ունի և ցույց տվեց իր հմտությունները գոլային պահերի մեջ: Նա շատ արագ է վերահսկում և շատ ուժեղ է ավարտում: Նա տուգանայինում կենտրոնական հարձակվող է, իսկ նեղ տեղերում նա շատ-շատ վտանգավոր է:
Ես ճնշում չեմ զգում, շատ ուրախ եմ, որ նրանք, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում, օգտվում են դրանից։ Շատ դժվար է կազմն ընտրելը, դա ինձ անհանգստացնում է ու մի քիչ տխրեցնում, քանի որ դա իմ պարտականությունն է։ Բայց ես պետք է ընտրեմ տասնմեկ մեկնարկային խաղացողների:
Տարվա այս եղանակին, այսպիսի շոգի պայմաններում խաղացողները հոգնում են։ Երբ խաղացողը հոգնում է, նա բարձրացնում է ձեռքը և խոսում այդ մասին, բայց ինձ հետ դա տեղի չի ունեցել 40 տարվա ընթացքում: Ֆուտբոլիստները պետք է որոշակի պատասխանատվություն կրեն այս հարցում, ես սա ասում եմ հիմա, քանի որ այդ մասին խոսել եմ նաև նրանց հետ: Ես շատ ռեսուրսներ ունեմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։