Հարձակվող Սամուել Օմորոդիոնը Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել է «Պորտու»: «Վիշապների» մամուլի ծառայությունը հայտնել է իսպանացի ֆուտբոլիստի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ պորտուգալական գրանդը 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 15 միլիոն եվրո, իսկ «Ատլետիկոն» կստանա նաև հարձակվողի ապագա վերավաճառքի գումարի 50%-ը։
Ֆուտբոլիստի պայմանագրում նշված է կլաուսուլա՝ 100 մլն եվրո։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Սամուել Օմորոդիոն մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին հրաժարվեց Անգլիա տեղափոխվելուց։ Լոնդոնյան ակումբը երիտասարդ հարձակվողի համար պատրաստ էր «Ատլետիկոյին» վճարել մոտ 40 միլիոն եվրո։