«Վիլյառեալը» ուժեղացրել է թիմի հարձակման գիծը՝ պայմանագիր կնքելով ֆրանսիացի հարձակվող Տիերնո Բարիի հետ։
Մինչ Լա Լիգա տեղափոխվելը 21-ամյա հարձակվողը հանդես է եկել շվեյցարական «Բազելում»: Ինչպես հայտնում է «Դեղին սուզանավի» պաշտոնական կայքը, կողմերը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
Բարիի տրանսֆերի համար «Վիլյառեալի» ղեկավարությունը «Բազելին» վճարել է 14 միլիոն եվրո։ Մրցաշրջանի սկզբում հարձակվողը 4 հանդիպում է անցկացրել շվեյցարական թիմի կազմում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։