«Բարսելոնայի» նորեկ Դանի Օլմոն շուտով կկարողանա իր նորամուտը նշել կատալոնական ակումբի կազմում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» նախատեսում է այսօր՝ օգոստոսի 22-ին ավարտել Օլմոյի գրանցումը: Դրանից անմիջապես հետո «Կապտանռնագույնների» ղեկավարությունը ինտենսիվ աշխատանք կսկսի հարձակվողական ոճի մեկ այլ խաղացողի՝ «Յուվենտուսից» Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերի ձեռքբերման համար։
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողը «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամռանը գերմանական «Լայպցիգից» 55 միլիոն եվրոյի դիմաց և իսպանական ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։