«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի ղեկավարությանը խնդրել է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ձեռքբերել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Այս մասին հայտնում է GOL Sport-ը։
Նշվում է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տեղափոխությունը ձախողելուց հետո գերմանացի մասնագետը հակված է հենց 26-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու տարբերակին։
Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: