«Մալյորկայի» իսպանացի պաշտպան Պաբլո Մաֆեոն խոսել է Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» հետ տնային հանդիպման մասին։
«Երբ Մբապեն, Վինիսիուսը և Բելինգհեմը վազեցին իմ ուղղությամբ, ես սկսեցի աղոթել: Բայց ես ուրախ էի խաղալ նման խաղացողների դեմ: Խաղի հաջորդ օրը ես ուժ չունեի շարժվելու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ՝ 1։1։