«Միլանը» թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի համար «Բարսելոնայից» ցանկանում է ստանալ 175 միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը չի կարող վճարել նույնիսկ «Ռոսոներիների» պահանջած գումարի կեսը։ Նշվում է, որ «Բարսելոնայի» համար Լեաուի պայմանագիրը գրեթե անհնար է դառնում նրա հրաժարագնի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել պորտուգալացու հետ նրա տեղափոխման վերաբերյալ։ Ինքը՝ խաղացողը, հետաքրքրված է տրանսֆերով։ Լեաուն դարձավ կատալոնական ակումբի երկրորդ ընտրությունը այն բանից հետո, երբ Բիլբաոյի «Ատլետիկի» խաղացող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցությունները ձախողվեցին: