Անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերը որպես Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ կներկայացվի չորեքշաբթի օրը «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ նա արդեն մինչև 2029 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել ակումբի հետ, անցել է բուժզննումն ու պաշտոնապես այդ մասին կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։