Mundo deportivo պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
Նիկո Ուիլյամսի հետ անհաջող բանակցություններից հետո «Բարսելոնան» կենտրոնացել է «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Lեաուի հետ պայմանագիր կնքելու վրա:
Իսպանական ակումբն արդեն առաջարկ է պատրաստում, նշվում է, որ «Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» մի քանի խաղացողներով, որոնք կարող են ներառվել Լեաուի գործարքում։ Ռաֆինյան, Կրիստենսենը, Տորեսը կամ Բալդեն կարող են պորտուգալացու տրանսֆերի մաս կազմել։
Նշվում է, որ Լեաուին չգնելու դեպքում կատալոնացիները կանցնեն «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանի կամ «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի տարբերակներին։