Ավարտվեց Իսպանիայի Լա լիգայի 1-ին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Վիլյառեալն» ու Մադրիդի «Ատլետիկոն»։
Խաղը կայացավ Վիլյառեալի «Կերամիկա» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
19-րդ րոպեին Արնո Դանժուման բացեց հաշիվը: 20-րդ րոպեին Մարկոս Լյորենտեն հավասարեցրեց հաշիվը։ 38-րդ րոպեին «Վիլյառեալը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ Կոկեի ինքնագոլի շնորհիվ, ով գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 45+5-րդ րոպեին «Ատլետիկոյին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը. Ալեքսանդր Սորլոտը եզրափակեց Պաբլո Բարիոսի փոխանցումը։
78-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը նորամուտը նշեց մադրիդյան ակումբի կազմում։ Արգենտինացի հարձակվողը փոխարինել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։