Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է մարտավարական նկատառումներով Լա լիգայի առաջին տուրում «Մալյորկայի» հետ ոչ-ոքիից հետո (1:1):
Հանդիպումից հետո լրագրողները Անչելոտիին հարցրել են հարձակման մեջ հնարավոր տակտիկական փոփոխությունների մասին։ «Մբապեի և Վինիսիուսի վերաբերյալ կարող եմ ասել, որ այսուհետ նրանցից միայն մեկը կխաղա եզրում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Այսպիսով, մարզիչը հաստատել է, որ նշված երկու աստղերից մեկը կշարունակի խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում։
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդի կազմում հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել էր Ռոդրիգոն, իսկ «Մալյորկայի» կազմում պատասխան գոլը 53-րդ րոպեին հեղինակել էր Վեդատ Մուրիքին։