Իսպանական Լա լիգայի առաջին տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալն» այսօր հյուրընկալվեց «Մալյորկային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Առաջին խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոդրիգոն․ գոլային փոխանցում կատարեց Վինիսիուսը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը․ կղզիաբնակների կազմում աչքի ընկավ Մուրիքին։
Նշենք, որ այս խաղում Լա լիգայում իր նորամուտը նշեց Կիլիան Մբապեն․ նա մադրիդցիների մեկնարկային կազմում էր։