Իսպանական Պրիմերայի 2024/2025 մրցաշրջանի 1-ին տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»։ Թիմերը խաղում են Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում։ Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն առաջին կեսի վերջնամասում: 45-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել հարձակվող Ուգո Դուրոն: Առաջին կեսին ավելացված 6-րդ րոպեին կատալոնացիների կազմում հաշիվը հավասարեցրել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Նախորդ մրցաշրջանում թիմերը երկու անգամ հանդիպել են Լա Լիգայում։ 17-րդ տուրի խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ 33-րդ տուրի խաղում կատալոնական թիմը 4:2 հաղթանակ է տարել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» վաստակել է 85 միավոր և զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Վալենսիան» իր հերթին Լա Լիգայի 38 խաղում վաստակել է 49 միավոր և մրցաշրջանն ավարտել է 9-րդ տեղով: