«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան լքել է ակումբի մարզչական շտաբը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։ Նշենք, որ Տիագոն աշխատել է Հանս-Դիտեր Ֆլիկի շտաբում ընդամենը մեկ ամիս։ Նրա նշանակման մասին հայտարարվել է հուլիսի 17-ին։
Հիմնական թիմի մարզչական շտաբում Ալկանտարայի տեղը կզբաղեցնի Առնաու Բլանկոն, ով մինչ այս զբաղեցնում էր «Բարսելոնայի» Մ16 հավաքականի մարզիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիագոն չի պլանավորում երկարաժամկետ մնալ Ֆլիկի աշխատակազմում հաղորդակցության օգնականի պաշտոնում: Հենց գերմանացին իսպաներեն սովորի, Ալկանտարան կհեռանար «Բարսելոնայից»։
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հայտարարել է իր խաղային կարիերան ավարտելու մասին 2024 թվականի հուլիսի 8-ին։