Լա Լիգայի 1-ին տուրի մեկնարկային խաղում «Աթլետիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ՝ 1-1։
27-րդ րոպեին բասկերի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Օջյան Սանչետը։
Երկրորդ խաղակեսում հյուրերի հարձակվող Կրիսանտուս Ուչեն հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ տուրում «Աթլետիկն» արտագնա խաղում կհանդիպի «Բարսելոնային»: Նույն օրը «Խետաֆեն» կհյուրընկալվի «Ռայո Վալեկանոյին»: