Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Բելինգհեմը առաջնորդում էր թիմին երկրորդ խաղակեսում՝ հաղթելով մենապայքարներում և կտրող փոխանցումներ կատարելով դեպի առջևի գիծ։ Ջուդը ցուցաբերեց գնդակի գերազանց վերահսկում, կատարեց գոլային փոխանցում և աչքի ընկավ առաջատարի հիանալի որակներով»,- ասված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տարածած հայտարարույան մեջ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկույան խաղում Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ իտալական «Ատալանտայի» նկատմամբ։