Այսօր` օգոստոսի 14-ին Վարշավայում կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը Մադրիդի «Ռեալի» ու «Ատալանտայի» միջև։
«Ռեալի» կազմում ասյօր իր նորամուտը նշեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Կիլիանն իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև առաջին տիտղոսը նվաճեց նոր թիմի կազմում։
Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատալանտային» 2-0 հաշվով ու ռեկորդային՝ 6-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։ Մինչ այդ այս տիտղոսը 5-ական անգամ նվաճել էին նաև «Բարսելոնան» և «Միլանը»։
Հանդիպան առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում նախ Ֆեդերիկո Վալվերդեն բացեց հանդիպման հաշիվը, իսկ Կիլիան Մբապեն իր նորամուտի խաղում խփեց մադրիդյան թիմի կազմում առաջին գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։