Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկվել է իր թիմի մեկնարկային կազմում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ խաղում։
Ֆրանսիացի հարձակվողի համար սա առաջին պաշտոնական հանդիպումն է մադրիդյան թիմի կազմում։
25-ամյա Մբապեն այս ամառ դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ՝ ակումբին միանալով ազատ գործակալի կարգավիճակով։
Նախկինում ֆրանսիացին 7 տարի խաղացել է ՊՍԺ-ում, որտեղից հեռացել է այս ամառ։