Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խուանմի Լատասան համալրել է Լա լիգայի նորեկ «Վալյադոլիդի» կազմը։
Այդ մասին հայտնում է «Վալյադոլիդի» մամուլի ծառայությունը։
Տրանսֆերի համար Լա լիգայի նորեկը վճարել է 2,5 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանն իսպանացի ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել էր «Խետաֆեում»։