Էդուարդո Կամավինգան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իր վնասվածքից հետո աջակցության համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի ներքին կողային կապանի սալջարդ։ Ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 6-7 շաբաթ։
«Խորապես վշտացած եմ, որ ես ստացա այս վնասվածքը և բաց կթողնեմ մրցաշրջանի մեկնարկը: Ես շատ կաշխատեմ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ։
Շնորհակալ եմ բոլոր քաջալերական խոսքերի համար, որ ստացել եմ վերջին մի քանի ժամվա ընթացքում և ցանկանում եմ հաջողություն մաղթել թիմին այսօրվա խաղում: Շնորհակալ եմ Աստծուն»,- գրել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը։