«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը չի մտնում կատալոնացիների նոր գլխավոր մարզչի՝ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ գերմանացի մասնագետն արդեն վերջնական որոշում է կայացրել ֆուտբոլիստի և նրա ապագայի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 33-ամյա Մարտինեսը դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի «Կապտանռնագույնների» հետ։ Լա Լիգայի վերջին մրցաշրջանում նա «Բարսայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում։ Նախկինում ֆուտբոլիստը 6 մրցաշրջան հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում։