«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը հիշել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում «Էնֆիլդում» տարած հաղթանակը (4-0): Այս հաղթանակի շնորհիվ մերսիսայդցիները դուրս եկան եզրափակիչ.
«Խաղից հետո մենք երկրպագուների հետ երգում էինք You’ll Never Walk Alone երգը: Դա կարիերայիս ամենահիանալի պահերից մեկն էր, գուցե այնքան հիանալի, որքան «Շակեի» կազմում նորամուտս Մյունխենում:
Ես ոչնչի մասին չէի մտածում. ամեն ինչ հիանալի էր: Երբ ես եկա սենյակ, որտեղ պետք է դոպինգ-թեստ հանձնեի, այնտեղ շատ վշտացած մի տղա էր նստած՝ Լիոնել Մեսսին:
Մենք իրար դաշտից գիտեինք: Բոլորը տոնում էին, իսկ ես մի փոքր սենյակում նստած էի Մեսսիի հետ»,- պատմել է Մատիպը: