Եկատերինբուրգում կայանալիք սամբոյի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց սեպտեմբերի 17-21-ը` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում են Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Մրցույթն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 21-25-ը:
Կորոնավիրուսն արդեն աննախադեպ վնաս է հասցրել համաշխարհային սպորտին. դադարեցվել են առաջնությունները, թիմերը կարանտինի մեջ են, խաղերն անցնում են առանց հանդիսականի: Թե ևս որ մրցաշարերն են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով, կարող եք կարդալ այստեղ։