ՈւԵՖԱ-ն կտուգանի Խորվաթիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ սերբերի հասցեին երկրպագուների անպարկեշտ վանկարկումների և բռնության կոչերի համար։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Ավելի վաղ Սերբիայի հավաքականը սպառնացել էր դուրս գալ Եվրո-2024-ից, եթե ՈւԵՖԱ-ն չպատժի Ալբանիայի և Խորվաթիայի ազգային հավաքականների երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Սերբիան Անգլիայի, Դանիայի և Սլովենիայի հետ ընդգրգված է C խմբում և վաստակած մեկ միավորով եզրափակում է աղյուսակը։























































