Ռուսական «Զենիթի» ղեկավարությունը որոշում է կայացրել 1 շաբաթով երկարաձգել ակումբում գործող կարանտինի ժամկետը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ֆուտբոլիստները մարզումները կանցկացնեն տնային պայմաններում: Ակումբի մարզաբազան փակ է լինելու բոլոր աշխատակիցների համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 150 դեպք:
ՌՊԼ-ի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 10-ը: